
Ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, դա պատերազմ է․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում կախվածության հռչակագիր է։
- Անկախության հռչակագրի խնդիրը և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին։ Դա պետք է՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։
- Սահմանադրությունը արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու։
- Մենք ակնկալում ենք, որ այս ընտրությունների արդյունքում կունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև դա կերաշխավորի, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում իրագործվող պրոցեսները մենք կդարձնենք անշրջելի։
- Պատերազմի կուսակցությունները նախ ասում են, որ դեմ չեն խաղաղությանը, և երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը: Շատ ուղիղ ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։
- Այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռեվիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։
- Այդ բոլոր ուժերը պատրաստում են նոր սեպտերմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։
- Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն միշտ դա ճանաչել է, բայց թաքցվել է:
- Ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է․ դա պատերազմ է, իրենք պատերազմից շահելու են այն, որ լինելու են ֆորպոստի և ոչ թե պետության կառավարիչ։


