
Իսրայելն այլևս չի հարվածի Իրանի գազային հանքավայրին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «զայրացած» Իսրայելը «բռնի կերպով հարձակվել» է Իրանի խոշոր գազային հանքավայրի վրա, սակայն նման այլ հարձակումներ չի ձեռնարկի, եթե Իրանը չպատասխանի․ գրում է Reuters գործակալությունը։
Հանքավայրն Իրանից բացի շահագործում է նաև Քաթարը, սակայն Իսրայելը թիրախավորել էր դրա միայն իրանական հատվածը։ Հարվածից հետո Իրանը հրթիռներ է արձակել Քաթարի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղյակ չի եղել Իսրայելի հարձակման մասին, և որ Քաթարը նույնպես ներգրավված չի եղել գործողությանը։ Սակայն The Wall Street Journal-ը հայտնել է, որ Թրամփը հավանություն է տվել Իրանի բնական գազի հանքավայրին հարվածելու՝ Իսրայելի ծրագրին։


