
Ռուսաստանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում
Ռուսաստանն ակնկալում է, որ ռուս-հայկական համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում կշարունակվի․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Դմիտրի Լիցկայը։
«Ինչպես գիտեք, մենք ակտիվորեն քննարկում ենք Հայաստանի Հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունը, և «Ռոսատոմ»-ը պատրաստ է շարունակել իր հայ գործընկերներին ապահովել ատոմային էներգիայի արտադրությամբ ամենաբարձր մակարդակով՝ օգտագործելով բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները, պահպանելով անվտանգության և շրջակա միջավայրի չափանիշները»,- նշել է նա Երևանում կայացած «BRICS+ համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում» համաժողովում։
Դիվանագետը հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը ներկայում երկարաձգվում է, և «Ռոսատոմ»-ն, իր հերթին, «կապահովի, որ կայանը գործի որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ սեյսմիկ գոտում գտնվելու վայրը հաշվի առնելով»։
Լիցկայը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը կայունացուցիչ է և հզոր էներգետիկ հենասյուն Հայաստանի զարգացման համար, որը, հաշվի առնելով սեփական միջուկային էներգիան, կարող է պլանավորել տնտեսական զարգացումը և ապահովել իր ծրագրերի սոցիալ-տնտեսական աջակցությունը։


