11 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ և ցավակցել է Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ և ցավակցել է Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

«Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։

Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026