19 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրկին տեղումներ կլինեն․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Կրկին տեղումներ կլինեն․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ»,- տեղեկացնում են օդերևութաբանները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ