19 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օտարերկրյա հաքերը 2023 թվականին կոտրել է Էփշտեյնի գործով ՀԴԲ-ում պահվող փաստաթղթերը

Օտարերկրյա հաքերը 2023 թվականին կոտրել է Էփշտեյնի գործով ՀԴԲ-ում պահվող փաստաթղթերը

Երեք տարի առաջ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) Նյու Յորքի գրասենյակի սերվեր «ներխուժման» ժամանակ օտարերկրյա հաքերը կոտրել է Ջեֆրի Էփշտեյնի գործով ՀԴԲ-ի հետաքննությանը վերաբերող փաստաթղթերը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ​գործին ծանոթ աղբյուրի։

«ՀԴԲ-ն սահմանափակել է հաքերի մուտքը և վերականգնել է ցանցը։ Հետաքննությունը շարունակվում է, ուստի այս պահին այլ մեկնաբանություններ չենք կարող անել»,- ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ։

Աղբյուրը նշել է, որ չնայած հարձակումն իրականացրել է կիբեռհանցագործ, այլ ոչ թե օտարերկրյա կառավարություն, փաստաթղթերն ունեն հետախուզական մեծ արժեք, քանի որ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերը բացահայտել են ֆինանսիստի կապերը քաղաքականության, ֆինանսների, ակադեմիական աշխարհի և բիզնես ոլորտի նշանավոր անձանց հետ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ