
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի խոշոր գազային հանքավայրը՝ Քաթարի վրա կրկին հարձակվելու դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պայթեցնել Իրանի խոշոր գազային հանքավայրը, եթե այն կրկին հարձակվի ԱՄՆ-ի դաշնակից Քաթարի վրա․ գրում է BBC-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը հարվածել էր Իրանի «Հարավային Փարս» հանքավայրի՝ աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրի իրանական հատվածին։ Հարվածից հետո Թեհրանը հակադարձեց՝ հարվածելով Քաթարի էներգետիկ համալիրին՝ պատճառելով «մեծ վնաս» և հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի։
Թեև Իսրայելը պաշտոնապես չի հաստատել գազի հանքավայրի վրա իր հարձակումը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապես չի իմացել հանքավայրին հարվածելու՝ Իսրայելի մտադրության մասին։


