19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը համաձայնագիր են ստորագրել․ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու ԵՄ աջակցությամբ

Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը համաձայնագիր են ստորագրել․ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու ԵՄ աջակցությամբ

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստան, իսկապես, նշանակալի է և կարևոր․ Երևանում Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ հաձնակատար Կոսը վերջին կես տարում աշխատանքային այցով Հայաստան է գալիս երկրորդ անգամ, ինչը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայման վառ ապացույցն է։

ՀՀ փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ իր եվրոպացի գործընկերոջ հետ ստորագրել են Դիմակայության և աճի պլանի ներքո 2025-2027 թթ․ ֆինանսավորման համաձայնագիրը։

«Այս փաստաթղթով սահմանել ենք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում», – հավելեց Գրիգորյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ