19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
200 միլիարդ դոլար… Վատ տղաներին սպանելու համար գումար է պետք․ Պենտագոնի ղեկավար

200 միլիարդ դոլար… Վատ տղաներին սպանելու համար գումար է պետք․ Պենտագոնի ղեկավար

200 միլիարդ դոլար, և այս թիվը կարող է փոխվել։ Վատ տղաներին սպանելու համար գումար է հարկավոր․ այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մեզ պետք է պատշաճ ֆինանսավորում այն ամենի համար, ինչ արվել է, և այն ամենի համար, ինչ կարող ենք անել ապագայում»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ ամբողջ աշխարհն այսօր պետք է երախտապարտ լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հարցում։

«Աշխարհը, Մերձավոր Արևելքը, մեր անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում և նույնիսկ մեր սեփական մամուլի որոշ ներկայացուցիչներ պետք է մի բան ասեին Թրամփին՝ «շնորհակալություն»»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ վերջին աշխատանքը, որ աշխարհում որևէ մեկը կցանկանա ունենալ այս պահին՝ լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամ «Բասիջ»-ի ավագ ղեկավար․ «Բոլորն էլ ժամանակավոր աշխատանքներ են»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ