19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ Անահիտ Ավանեսյան

Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ Անահիտ Ավանեսյան

Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։ Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ․ այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն բան»,- ասաց նախարարը։

Այսօր հաղորդվել էր, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած խորթ մայրը կալանավորվել է։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ Արաբկիր վարչական շրջանում 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ):

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ