
Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանում ծավալված պատերազմի համար պատասխանատու է Միացյալ Նահանգները։
«Այս պատերազմը մեր պատերազմը չէ, սա ամերիկյան ժողովրդի պատերազմը չէ, ո՛չ էլ տարածաշրջանի պատերազմը։ Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները»,- ասել է Արաղչին։
Հարցազրույցի ժամանակ արտգործնախարարը հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորելու մասին հաղորդագրությունները և զգուշացրել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում անխուսափելի է դարձնում իրավիճակի սրումը։


