19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը խոսել է խմբագրի դեմ հարուցված քրեական վարույթի մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է խմբագրի դեմ հարուցված քրեական վարույթի մասին

«Հրապարակ» օրաթերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։․ Քննչական կոմիտեն է հայտարարել։ Այն հարուցվել էր մեկուկես տարի առաջ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանն ու նշել՝ իր կոշտ արձագանքը նորմալ է։

Քննչական կոմիտեի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է օրաթերթի խմբագիրն ու սոցիալական իր էջում գրել է․ «Ասում է՝ մարդուն (այսինքն՝ ինձ) կանչել են Քննչական, տեղեկացնելու, որ իր հետ կապված վարույթը կարճվելու է։

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ վարույթը հարուցել, մեկուկես տարի քննել, թաքուն պահել, հիմա էլ հրավիրում են տեղեկացնեն, թե «կարճվելու է»։ Վարույթը հարուցելու իմաստը ո՞րն էր։ Դժվար թե ի սկզբանե հարուցված լիներ հենց «կարճելու» նպատակով, չէ՞։ Հարուցվելու փաստն ինքնին աբսուրդ է եւ նողկալի»։

Քննչական կոմիտեում Օհանյանին ասել են՝ ուզում են կարճել գործը, սակայն սպասում են Դատախազության որոշմանը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Սահմանադրական կարգը տապալելու կոչի մեղադրանքով։ ABC Media-ի հետ զրույցում Օհանյանը աբսուրդ է որակել քրեական վարույթն ու նշել՝ ԶԼՄ ներկայացուցիչները բոլոր իշխանությունների ժամանակ թիրախ են եղել։

«Դեռ մեկ-երկու տարի առաջ գիտեի, որ փորձելու են գործեր հարուցել։ Տարբեր ազդակներ էին գալիս, տարբեր մակարդակներում։ Ընդհանուր լրատվամիջոցների դեմ է այս ամենը։ Ինձ մի փոքր ճանաչող մարդը կհասկանա, որ սա որևէ ձևով չի կարող ինձ կաշկանդել»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է խմբագիրը։

Արմինե Օհանյանը նկատել է՝ Հայաստանում չորրորդ իշխանությունը շատ հարվածներ է ստացել։

«Լրագրողները, խմբագիրները միշտ խնդիրներ են ունեցել, լրատվամիջոցներ են փակվել, հազար ու մի պատմությունների միջով ենք անցել։ Սա նորություն չէ, ոչ էլ մեզ զարմացնում է։ Իշխանությունը չի հանդուրժում իր մասին վատ նյութերը»,– ասել է նա։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ