19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի շուրջ բանակցություններն «իրավիճակային դադարի» փուլում են՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով․ Կրեմլ

Ուկրաինայի շուրջ բանակցություններն «իրավիճակային դադարի» փուլում են՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով․ Կրեմլ

Կրեմլը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններն «իրավիճակային դադարի» փուլում են․ գրում է Reuters գործակալությունը։

Հղում անելով «Известия»-ին՝ գործակալությունը գրում է, որ Կրեմլն ասել է՝ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է Կիևին ստիպել փոխզիջման գնալ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի՝ դադարը կվերանա և բանակցությունների նոր փուլ կսկսվի, երբ «մեր ամերիկացի գործընկերները» կարողանան ավելի շատ ուշադրություն դարձնել ուկրաինական խնդրին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ