19 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարեգին Երկրորդը ցանկանում է մասնակցել Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը. վրաց եկեղեցու հոգևորական

Գարեգին Երկրորդը ցանկանում է մասնակցել Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը. վրաց եկեղեցու հոգևորական

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին։

Միտրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցանկանում է գնալ Վրաստան ու մասնակցել սգո արարողություններին․ գրում է aliq.ge-ն։

«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում նաև ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա»,- PirveliTV-ին ասել է Փաչուաշվիլին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ