
Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը․ Արամ Վարդևանյան
Այս ամբողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում, և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ, մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել»,- նշել է նա։


