19 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների վերացման հարցը

ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների վերացման հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը և կարծում է, որ այս քայլը կուղղվի հենց «իրանցիների դեմ»․ Fox Business-ի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Առաջիկա օրերին մենք կարող ենք վերացնել արդեն բեռնված իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները․ դա մոտ 140 միլիոն բարել է։ Կախված նրանից, թե ինչպես եք հաշվարկում, դա 10-14 օրվա պաշար է, որն իրանցիները պլանավորում էին առաքել Չինաստան», – ասել է նա։

Նշենք, որ նավթի և գազի գները կտրուկ աճել են Պարսից ծոցի նավթային օբյեկտների վրա իրանական հարվածների հետևանքով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ