
Վաշինգտոնյան սկանդալ. Թրամփի «մարդը» գաղտնիքներ է բացել
Հակասական կերպար, Թրամփի արդեն նախկին հավատարիմ գործիչ, որի շուրջ սկանդալները սկսել են Signal հավելվածից և չեն դադարում՝ Ջո Քենթ։
46-ամյա Քենթը ծնվել է Օրեգոն նահանգում, մեծացել՝ Պորտլենդում, և 18 տարեկանում զորակոչվել է ԱՄՆ բանակ։ Նա ունեցել է 11 մարտական առաքելություն, ծառայել է որպես հատուկ նշանակության զինծառայող։ Ավարտել է Նորվիչի համալսարանը՝ ստանալով ռազմավարական ուսումնասիրությունների և պաշտպանության վերլուծության աստիճան։
Վերջերս Քենթը հրաժարական տվեց ու հայտարարեց․ Իրանի դեմ գործողությունը Թրամփին պարտադրել է Իսրայելը։
Նա պնդել է՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ իսրայելցի պաշտոնյաների լոբբինգի հետևանքով է Թրամփը միացել Իսրայելի ծրագրած պատերազմին։


