
Ի՞նչ վնաս է կրել Քաթարի նավթագազային ոլորտն Իրանի հարձակումներից
Իրանի հարձակումները վերացրել են Քաթարի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանման հզորությունների 17%-ը, ինչը հանգեցրել է տարեկան մոտ 20 միլիարդ դոլարի կորստի և սպառնում է դեպի Եվրոպա ու Ասիա մատակարարումներին․ Reuters-ի հետ զրույցում ասել է QatarEnergy-ի գործադիր տնօրեն և էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ ալ-Քաաբին։
Սաադ ալ-Քաաբին ասել է, որ աննախադեպ հարվածների հետևանքով վնասվել են Քաթարի 14 ՀԲԳ գնացքներից երկուսը և գազը հեղուկի վերածող երկու (GTL) օբյեկտներից մեկը։
«Ես իմ ամենախենթ երազներում երբեք չէի մտածի, որ Քաթարը և տարածաշրջանը նման հարձակման կենթարկվեն, հատկապես՝ եղբայրական մուսուլմանական երկրի կողմից Ռամադան ամսին», – ասել է Ալ-Քաաբին։


