20 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը վախեցնում է հայ ընտրողներին պատերազմով՝ իշխանությունը պահելու համար․ Զատուլին

Փաշինյանը վախեցնում է հայ ընտրողներին պատերազմով՝ իշխանությունը պահելու համար․ Զատուլին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է վախեցնել Հայաստանի քաղաքացիներին՝ սպառնալով պատերազմով և զոհերով, եթե նրանք չհամաձայնվեն իր առաջարկած ամեն ինչին․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Նա վախեցրել է հայերին և բնակչության այն մասին, որը չի ցանկանում որևէ ցնցում։ Փաշինյանի այս գիծը մինչ օրս այդքան ակնհայտ դրսևորվում է, քանի որ նա հրաժարվել է Հայաստանի ազգային շահերից և շարունակում է դա անել։ Նա իշխանությունը պահպանելու այլ ճանապարհ չունի, քան բնակչությանը վախեցնելն Ադրբեջանի հետ պատերազմի հեռանկարով, Թուրքիայի հետ բարդություններով և այլն», – նշել է խորհրդարանականը։

Ըստ Զատուլինի՝ հենց սա է այն ռազմավարությունը, որ Փաշինյանն օգտագործում է հունիսի 7-ի ընտրություններում իր դիրքերը պահպանելու համար։ Նա նաև ընդգծել է, որ պատերազմը քիչ հավանական է։ Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանն ընտրել է համաձայնելու ճանապարհն այն հարևանների հետ, որոնք չեն թաքցնում իրենց ագրեսիվ և ռազմատենչ մտադրությունները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ