20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ, հաստատված խաղաղության արդյունք է․ Արփինե Սարգսյան

Առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ, հաստատված խաղաղության արդյունք է․ Արփինե Սարգսյան

Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ․ այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը՝ ՆԳՆ մասով։

«Այս միտումները մենք պետք է խնամքով պահպանենք և ավելի արդյունավետ դարձնենք»,-նշել է նա։

Նա ներկայացրել է նաև ՆԳՆ աշխատանքի այլ արդյունքներ ևս․ Հայաստանն այս պահի դրությամբ միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, և միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը։

«Հայաստանը վերջապես ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ»,-ասաց նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ