20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ստացել

ՔԿ-ն Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ստացել

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի. ABC Media-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ի թիվս այլ հոգևոր առաջնորդների, հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը։ Գարեգին Բ-ի նկատմամբ, սակայն, երկրից բացակայելու արգելք է սահմանված։

Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցանկանում է մասնակցել սգո արարողություններին, քանի որ նրանք մտերիմ, պատմական հարաբերություններ ունեին, սակայն երկրի իշխանությունը թույլ չի տալիս։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ