20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
NB8-ի անդամներն Ադրբեջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

NB8-ի անդամներն Ադրբեջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների համագործակցության (NB8) ձևաչափի՝ Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների պատվիրակությունը ժամանել է Բաքու։

Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևի, Արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Մամեդ Թալիբովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Քննարկումները ներառել են թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ հարաբերությունների զարգացումը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ