
ԱՄՆ-ում հայերի մասնակցությամբ խումբը գողացել է տարեցների անձնական տվյալները և խարդախությամբ պատճառել 17․4 մլն դոլարի վնաս
ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով 11 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ հայեր․ հայտնում է Լոս Անջելեսի շրջանի փաստաբանական գրասենյակը։
Մեղադրյալները ոչ միայն գողացել են տարեցների անձնական տվյալները, այլև օգտագործել են դրանք բարձր արժեք ունեցող անշարժ գույքի դիմաց վարկեր ստանալու, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու և կեղծ բիզնեսների միջոցով միլիոնավոր դոլարների լվացման համար։
Գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17,4 մլն դոլար, փաստացի վնասը՝ մոտ 6 մլն դոլար:
«Կալիֆոռնիայում զանգվածային խարդախությունների պակաս չկա։ Այսօրվա գործողությունը այն բարդ սխեմաներից մեկն է, երբ հանցագործները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ, խաբելով տիրացել են ԱՄՆ քաղաքացիների և հարկատուների՝ դժվարությամբ վաստակած ունեցվածքին։ Այս գործով մեղադրյալները խիստ պատժի կարժանանան»,- նշել է ԱՄՆ դատախազի առաջին օգնական Բիլ Էսեյլին։


