20 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչն է աշխարհի բոլոր բիզնես պլանների հիմքում․ Իլոն Մասկը նկարով է պատասխանել

Ի՞նչն է աշխարհի բոլոր բիզնես պլանների հիմքում․ Իլոն Մասկը նկարով է պատասխանել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ում հրապարակել է սատիրիկ ժանրի նկար՝ «Երկարաժամկետ ռազմավարական բիզնես պլան» խորագրով։

Բիզնես պլանի տարբեր հատվածներում ներկայացված են բարձր տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի առաջադեմ, տպավորիչ գաղափարներ՝ AI, տվյալների վերլուծություն, նեյրոնային ցանց։

Նկարի ստորին հատվածում՝ ամեն ինչի հիմքում, գրված է՝ «Հորմուզի նեղուց»։

Հրապարակման ուղերձը հետևյալն է. այս բոլոր «առաջադեմ ծրագրերը» և «խելացի ռազմավարություններն» իրականում կախված են մի բանից՝ էներգետիկայից (նավթից) և աշխարհաքաղաքական կայունությունից։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ