20 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեուլը պատրաստվում է տարվա ամենամեծ իրադարձությանը․ կորեական BTS խումբը վերադառնում է

Սեուլը պատրաստվում է տարվա ամենամեծ իրադարձությանը․ կորեական BTS խումբը վերադառնում է

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը պատրաստվում է տարվա ամենամեծ իրադարձությանը՝ վերջին տարիների աշխարհի ամենահաջողակ խմբի՝ BTS-ի «comeback»-ին․ գրում է BBC-ն։

Շաբաթ օրը խումբը կսկսի 82 համերգից բաղկացած համաշխարհային շրջագայությունը․ բոլոր համերգների բոլոր տոմսերն արդեն իսկ վաճառված են։

Շրջագայության առաջին համերգը տեղի կունենա մայրաքաղաք Սեուլի Կվանհվամուն հրապարակում։ Այն կլինի անվճար համերգ, որին ներկա կլինի ավելի քան 250․000 երկրպագու։ Շոուն ուղիղ եթերով կհեռարձակվի Netflix-ով՝ ավելի քան 190 երկրում։ Մեկժամյա համերգը կներառի երգեր նրանց երկար սպասված նոր՝ «Arirang» ալբոմից, որը թողարկվելու է ուրբաթ։

Երբ շրջագայությունն ավարտվի 2027 թվականին, BTS-ը, կանխատեսումների համաձայն, կունենա ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ։ Որոշ ավելի համարձակ գնահատականների համաձայն՝ խումբը կգերազանցի Թեյլոր Սվիֆթի Eras շրջագայության 2 միլիարդ դոլարի եկամուտը։

Խմբի պահանջարկն այնքան մեծ է, որ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նամակ է հղել Հարավային Կորեայի կառավարությանը՝ խնդրելով BTS-ին ավելի շատ շոուներ անցկացնել իր երկրում։

Աշխարհի ամենամեծ փոփ խմբերից մեկը՝ BTS-ը, իր փառքի գագաթնակետին էր, երբ խմբի անդամները պետք է պարտադիր զինվորական ծառայության մեկնեին՝ սկսած Ջինից 2022 թվականին։ Շուգան վերջինն էր, որ ծառայությունն ավարտել է անցյալ տարվա հունիսին։

Խմբի համաշխարհային շրջագայությունը կսկսվի հաջորդ ամիս և կանցկացվի ավելի քան 30 քաղաքում՝ Սինգապուրից և Տոկիոյից մինչև Մյունխեն և Լոս Անջելես։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ