20 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

20-ը մարտի, 2026 թ․, Երևան. Շուրջ 700 երիտասարդ Հայաստանի մարզերից և Ջավախքից. ամփոփվել է «Հզոր համայնք» միջմարզային միջոցառումը: Team Telecom Armenia-ն, արդեն 5 տարի շարունակ լինելով միջոցառման կազմակերպիչ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողքին, այս անգամ ևս աջակցել է նախաձեռնությանը:

«Հզոր համայնք» միջոցառումը նպատակ ունի խթանելու երիտասարդների ակտիվությունը, նպաստելու նրանց կրթական և մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորելու մարզեցի առաջնորդների սերունդ և նրանց միջոցով ապահովելու մարզերի համաչափ զարգացում:

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

Միջոցառման հարյուրավոր մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետների և գործարարների հետ, մասնակցելու քննարկումների ու սեմինարների, ինչպես նաև ներկայացնելու իրենց համայնքների զարգացմանն ուղղված գաղափարներն ու նախաձեռնությունները:

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

«Կրթությունն ու երիտասարդների շարունակական զարգացումը Team-ի ռազմավարական ուղղություններից են: «Հզոր համայնքը» հաջողությամբ համատեղում է այդ ուղղությունները՝ նպաստելով երիտասարդների՝ նոր գիտելիքների և փորձառությունների ձեռքբերմանը: Ուրախ ենք լինելու այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք խթանում են երիտասարդների առաջնորդական կարողությունները, ստեղծում արդյունավետ համագործակցության հարթակ և օգնում բացահայտելու նրանց ներուժը՝ միաժամանակ ձևավորելով համայնքային առաջնորդների»,-նշում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

««Հզոր համայնք» միջոցառումը երիտասարդների համար շատ կարևոր օր է։ Այն մարզեցի երիտասարդների համար հնարավորություններ է ստեղծում ձեռք բերելու նոր և արժեքավոր կապեր Հայաստանի տարբեր մարզերի երեխաների և Հայաստանի շուրջ 100 առաջատար մասնագետների և գործարարների հետ։ Միջոցառման մասնակիցները նաև ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք դժվար է ձեռք բերել առօրյայում»,-նշում է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը:

«Հզոր համայնք» նախաձեռնությանը աջակցելով՝ Team Telecom Armenia-ն շարունակում է հավատարիմ մնալ համայնքների զարգացմանը և երիտասարդների կրթությանը միտված իր ռազմավարությանը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ