20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վեոլիա ջրի» վարքագծի դրսևորումների համար ընկերությունից բացի կարող եք մեղադրել նաև կառավարությանը. Արփինե Հովհաննիսյան

«Վեոլիա ջրի» վարքագծի դրսևորումների համար ընկերությունից բացի կարող եք մեղադրել նաև կառավարությանը. Արփինե Հովհաննիսյան

Ստացել եմ «Վեոլիա ջուր» ընկերության վերաբերյալ մեր նամակին ի պատասխան` Մրցակցության և սպառողների հանձնաժողովի որոշումը․ գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Նամակը վերահասցեագրել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Հաջորդ շաբաթ ես կանդրադառնամ այս որոշման կայացմանը, կայացնողներին, նրանց ոչ անկախ լինելուն, որոշման աբսուրդ լինելուն, իրավաբանությունը արհեստի վերածած քառակուսի չինովնիկներին ու մեր հաջորդ քայլերին:

Այս պահի համար արձանագրենք` հանձնաժողովն ասել է, որ մեր բոլոր հարցերի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է:

«Վեոլիա ջուր» ընկերության վարքագծի բոլոր դրսևորումների համար այսուհետ ազատ եք «Վեոլիա»-ից բացի կամ զուգահեռ մեղադրել ՀՀ կառավարությանը: Նրանք դարձան «Վեոլիա»-ի ու նրանց հարուցած բոլոր խնդիրների խնամակալն ու հովանավորը:

Ամեն ինչի մասին հերթով: ՀՀ քաղաքացիներին չեք ծաղրելու ու նորմալ ջուր մատակարարելու եք: Կամ կոպեկ առ կոպեկ չմատակարարված ջրի, վտանգավոր ջրի համար վճարված գումարը հետ եք տալու»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ