20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միլիոնավոր եվրոներ ԵՄ-ից․ աջակցությո՞ւն, թե՞ ազդեցություն

Միլիոնավոր եվրոներ ԵՄ-ից․ աջակցությո՞ւն, թե՞ ազդեցություն

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, արագ արձագանքման խումբ կուղարկի՝ ընտրության ժամանակ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։

Ժողովրդավարության տանը աջակցություն խնդրեց Փաշինյանն ու ստացավ։ ԵՄ-ն օգնելու է Հայաստանում թափանցիկ, արդար ընտրություն կազմակերպել։

Այդ աջակցությունը ինչպե՞ս է արտահայտվելու, սա ուղիղ միջամտություն չէ՞ ընտրությանը։ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ գործող իշխանությունը թափանցիկ ու արդար ընտրություն իրականացնելու երաշխավորն է, որի փորձը ունեն։ Եթե այդպես է, անհրաժե՞շտ է ԵՄ-ի կամ այլ կենտրոնի աջակցությունը։

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ է կողմ թափանցիկ ու արդար ընտրություն կազմակերպելուն միտված ԵԱՀԿ-ի, ՄՆ-ի, ԵՄ-ի, և թե ՌԴ-ի քայլերին։ Ողջունում է նաև դիտորդական առաքելություն իրականացնողներին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ