23 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին ոսկու գինն անկում է ապրել ավելի քան 5%-ով

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին ոսկու գինն անկում է ապրել ավելի քան 5%-ով

Երկուշաբթի ոսկու գինն անկում է ապրել ավելի քան 5%-ով՝ հասնելով 2026 թվականի իր ամենացածր մակարդակին․ գրում է Reuters գործակալությունը։

Ոսկու շուկայական գինը նվազել է 5.8%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4․226.16 դոլարի։

Թանկարժեք մետաղի գինն անցյալ շաբաթ նվազել էր ավելի քան 10%-ով․ սա ոսկու համար ամենավատ շաբաթն էր՝ 1983 թվականի փետրվարից ի վեր։ Մետաղի գինը նվազել է ավելի քան 20%-ով հունվարի 29-ին գրանցված ռեկորդային 5․594.82 դոլարից։ Անկումը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով առաջացած գնաճի ֆոնին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ