
Շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում, մեր քաղաքական իրավունքն է․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի հնչեցրած պատերազմի սպառնալիքի մասին
Շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում, դա մեր քաղաքական իրավունքն է․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատերազմի սպառնալիքին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չստանան, սեպտեմբերին պատերազմ կլինի։
«Մենք խաղաղություն ենք առաջարկում, մեզ պետք է խաղաղություն, այլ պայմաններում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ»,- ասաց նախարարը։


