23 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո՛, պատերազմները եղել են մեր օրոք, բայց չափազանցություն է, թե մենք ենք պատերազմ բերել․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ կետերով

Այո՛, պատերազմները եղել են մեր օրոք, բայց չափազանցություն է, թե մենք ենք պատերազմ բերել․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Պատերազմի սպառնալիքի մեջ շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում մեր քաղաքական իրավունքն է։
  • Ես կարծում եմ ժամկետը, այն է` սեպտեմբերը, վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց պատերազմ կլինի։
  • Ընդդիմադիրների գաղափարախոսությունն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, պահանջներ ունենք։
  • Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե գան իշխանության, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ, շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ։
  • Այո՛, պատերազմները եղել են մեր օրոք, բայց եղել է 30+ տարիների սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու հետևանքով, չհասկանալու հետևանքով, բայց որ մենք ենք բերել՝ մեծ չափազանցություն է։
  • Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, մի մասն արվում է լրատվամիջոցների միջոցով և այդ  սուտ տեղեկությունների մի մասի թելերը տանում են դեպի Ռուսաստան։
  • Կա՞ն ՌԴ պատգամավորներ, որոնք Հայաստանի իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն՝ կարող եք տեսնել, կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից նման բաներ՝ կարող եք տեսնել։
  • Ինչ-որ շրջանակներ, երբ լսում են «Եվրամիություն» բառը, խրտնում են և մտածում են՝ եկել են մեզ կուլ տան, եկել են մեզ կտրեն, հենց Եվրամիություն  լսում են՝ «չոքերները» թուլանում է։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ