
ՌԴ զինված ուժերում ծառայող օտարերկրացիներին արտաքսելը կարգելվի օրենքով
Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանից արտաքսել այն օտարերկրացիներին, որ ծառայության են անցել ՌԴ զինված ուժերում. գրում է РИА Новости-ն։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
«Օրենքը նախատեսում է չարտաքսել օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որ պայմանագրով զինվորական ծառայություն են անցել և մասնակցում են մարտական գործողությունների՝ ՌԴ զինված ուժերի կամ զինվորական կազմավորումների կազմում։
Արտաքսման փոխարեն կնշանակվի տուգանք կամ պարտադիր աշխատանք՝ 100-ից 200 ժամ ժամկետով»,- ասված է հրամանում։


