23 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անընդունելի է մեղադել մեզ՝ արցախցիներիս, ՀՀ բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար․ Արցախի ԱԺ

Անընդունելի է մեղադել մեզ՝ արցախցիներիս, ՀՀ բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարությամբ անընդունելի և դատապարտելի են որակել Արցախից բռնի տեղահանված անձանց մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Խմբակցությունների գնահատմամբ՝ պետության ղեկավարի մակարդակով արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում, որն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ։

«Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար: Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում», – ասված է հայտարարության մեջ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ