24 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո․ այս դիրքորոշումը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ բանակցություններից հետո։

Խոսելով Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման գործում եվրոպական երկրների դերի մասին՝ ֆոն դեր Լայենը չի բացառել նման հնարավորությունը ապագայում։

«Եվրոպական Միության առաջնորդները հստակեցրել են, որ գործողությանն կամ առաքելության տարբերակը կքննարկեն միայն ռազմական գործողությունների ավարտից հետո», – մեջբերում է Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքերը The Australian-ը։

Նա ընդունել է, որ էներգամատակարարման իրավիճակն արդեն «կրիտիկական է դարձել աշխարհի համար»։

«Մենք բոլորս զգում ենք գազի և նավթի գների բարձրացման հետևանքները մեր բիզնեսի և հասարակության համար՝ որպես ամբողջություն, բայց կարևոր է, որ մենք հասնենք լուծման բանակցությունների միջոցով», – հավելել է ֆոն դեր Լայենը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ