24 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փորձելով նվաստացնել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Փաշինյանն ինքն է խայտառակվել վրաց ժողովրդի առջև. EADaily

Փորձելով նվաստացնել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Փաշինյանն ինքն է խայտառակվել վրաց ժողովրդի առջև. EADaily

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նվաստացնելու փորձով Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խայտառակել են վրաց ժողովրդի և ամբողջ քրիստոնյա աշխարհի առջև. հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Կամալովը․ հաղորդել է EADaily-ն։

«Շատերը հոգու խորքում հույս ունեին, որ երկրի իշխանությունները, հիմնվելով հին քրիստոնեական արժեքների վրա, չեն խանգարի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին այցելել Վրաստան` ամբողջ վրաց ժողովրդի համար խորը վշտի այս օրերին վերջին հրաժեշտը տալու Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ին։ Երկու կաթողիկոսների միջև քրիստոնեական եղբայրությունն ունի երկար պատմություն։ Նրանց միավորում էին հավատքը, Աստծուն անձնուրաց ծառայությունը, քրիստոնեական արժեքների նկատմամբ երկյուղածությունը, մշակույթը և իրենց ժողովուրդներին նվիրվածությունը։ Չնայած Վրաստանի պատրիարքարանի հրավերին՝ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տվել Ամենայն հայոց կաթողիկոսին մեկնել Վրաստան՝ հուղարկավորությանը մասնակցելու համար։ Սա վիրավորական է, վիրավորում է բոլոր հայերի կրոնական զգացմունքները և ամոթի զգացում է առաջացնում եղբայրական վրաց ժողովրդի առջև։ Բառերով հնարավոր չէ արտահայտել իշխանությունների անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունների նկատմամբ զայրույթը», – նշել է նա։

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ Թբիլիսիում։ Սամեբա տաճարում հոգեհանգստի արարողությունը տևել է մի քանի օր՝ պատրիարքի հիշատակը հարգելու համար, հավատացյալները հերթ են կանգնել երկուսից հինգ ժամ։ Սգո միջոցառումներին մասնակցել են հոգևորականության ներկայացուցիչներ, կառավարության պաշտոնյաներ և օտարերկրյա պատվիրակություններ։

Վրաց պատրարքը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Նրա պատրիարքությունը ամենաերկարն էր Վրաց եկեղեցու պատմության մեջ։ Պատրիարքը թաղվել է Սիոնի տաճարում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ