
Աշխարհը կա՛մ Գազայի հետ է, կա՛մ Էփշտեյնի շրջանակի․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանը պայքարում է մարդկության համար․ X-ի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Աշխարհը կամ Գազայի հետ է և դեմ է այս գաղութային ահաբեկչական ռեժիմին, կամ էլ Էփշտեյնի շրջանակի և երեխաներին խոշտանգողների կողմից է։ Ոսկե միջին տարբերակ չկա», – ասել է Ղալիբաֆն՝ անդրադառնալով TRT World-ի գրառմանը, որտեղ ասվում է, որ իսրայելցի զինվորականները Գազայում մեկ տարեկան երեխայի են տանջել․ ծխախոտով այրել են նրա ոտքը և մեխ են մտցրել ոտքի մեջ՝ ճնշում գործադրելու հոր վրա, որպեսզի նա խոստովանություններ անի։


