
Ադրբեջանցին խարդախության միջոցով ԱՄՆ կառավարությունից գողացել է 90 միլիոն դոլար
Անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործած Ադրբեջանի քաղաքացին միլիոնավոր դոլարներ է թալանել դաշնային կառավարությունից՝ օգտագործելով խաբեության բարդ մեխանիզմ, որը թիրախավորել է բժշկական ծառայություններ մատուցող Medicare-ի միջոցները: Այժմ նա փախուստի մեջ է․ գրել է The New York Times-ը։
Անար Ռուստամովը ստեղծել է բժշկական սարքավորումների կեղծ ընկերություն կամ «DME»՝ հարկատուների կողմից ֆինանսավորվող Medicare-ին խարդախորեն 90 միլիոն դոլարի պարագաների հաշիվ ներկայացնելու համար։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ հիվանդները և նրանց սպասարկող Medicare-ը տեղյակ չեն եղել այդ մասին և այդ սարքավորումների կարիքը չեն ունեցել։
2025 թվականի ապրիլին կեղծ ընկերությունը ներկայացրել է ավելի քան 49 միլիոն դոլարի ընդհանուր գումարի պահանջներ։
Հատուկ գործակալ Ռոբ Ռ. Բրիդենը նշել է, որ գործակալությունը «կհետապնդի նրանց, ովքեր փորձում են շահագործել դաշնային առողջապահական ծրագրերը՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք փորձում թաքնվել»։
Եթե Ռուստոմովին մեղադրանք առաջադրվի, նրան սպառնում է առավելագույնը 20 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք յուրաքանչյուր խախտման համար։


