
Կկարողանայի՞ արդյոք կռվում հաղթել Էլվիս Փրեսլիին․ Թրամփ
Կկարողանայի՞ արդյոք կռվում հաղթել Էլվիս Փրեսլիին․ Փրեսլիի Գրեյսլենդ կալվածք անակնկալ այցելության ժամանակ ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն այցելել է Գրեյսլենդ կալվածք՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում ունեցած հանդիպումից հետո:
«Կարծում եմ՝ այստեղից կգնամ Գրեյսլենդ։ Ես սիրում եմ Էլվիսին», – հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։
Թրամփը, Փրեսլիի երաժշտությունը բազմիցս է նվագել իր նախընտրական քարոզարշավների ժամանակ, իսկ երբեմն էլ իրեն համեմատել է ռոքնռոլի արքայի հետ։


