
ՌԴ շրջաններից մեկի դպրոցներում ինտերնետը կսահամանփակվի թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար
Ռուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար մարզի օրենսդիրները քննարկել են շրջանի ռուսական դպրոցներում ինտերնետի հասանելիությունը սահամանփակելու հարցը, որ երեխաներն ու մանկավարժները չթափառեն համացանցում ու օգտվեն կրթական միասնական թվային գրադարանից։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դպրոցից դուրս որևէ տեսակ սահմանափակում չի նախատեսվում։
Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններում բջջային ցանցի սահմանափակմանը կամ արգելափակմանը, ապա նման բան չի նախատեսվում։ Բայց նշվում է, որ դասերի ժամանակ աշակերտները կհանձնեն հեռախոսները։
Նշվում է նաև, որ նախագծի համար երեք տարում նախատեսվում է ծախսել մոտ 200 միլիոն ռուբլի։


