24 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ գաղտնի ֆայլերը կարող են արտահոսել Կրեմլ․ դիվանագիտական աղբյուրներ

ԵՄ գաղտնի ֆայլերը կարող են արտահոսել Կրեմլ․ դիվանագիտական աղբյուրներ

Ռուսաստանին բարեկամ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության կողմից ԵՄ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունենալը մտահոգություններ է առաջացնում, որ զգայուն քննարկումները կարող են հասանելի լինել Մոսկվային․ հայտարարել են երեք ԵՄ դիվանագետներ և չորս գերմանացի օրենսդիրներ՝ Politico-ի հետ զրույցում։

Գերմանացի պատգամավորներն, այդ թվում՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից, հասանելիություն ունեն ԵՄ հազարավոր ֆայլեր պարունակող տվյալների բազայի։ Դրանց թվում են դեսպանների հանդիպումների գաղտնի գրառումները, որտեղ դաշինքի դիվանագետները քննարկում են իրենց երկրների դիրքորոշումներն աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների միջոցով ֆինանսավորելու ծրագրերը։

Եվրոպական կառավարության պաշտոնյան հայտարարել է, որ ԵՄ երկրներն արդեն հանդիպում են ավելի փոքր խմբերով, քանի որ մտահոգություն ունեն, որ «ոչ այնքան հավատարիմ» երկրները կարող են գաղտնի տեղեկությունների արտահոսք կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության համար։

«Մենք Բրյուսելում ձեռնարկում ենք բոլոր տեսակի նախազգուշական միջոցները՝ զգայուն հանդիպումներն ու տեղեկությունը պաշտպանելու համար», – նշել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը։

AfD-ն հերքում է, որ համակարգից տեղեկատվություն է փոխանցում Ռուսաստանին կամ Չինաստանին։

Ի տարբերություն այլ ազգային խորհրդարանների՝ Գերմանիայի Բունդեսթագում բոլոր պատգամավորներն ու նրանց օգնականները հասանելիություն ունեն EuDoX-ին՝ տվյալների բանկի, որը պարունակում է ԵՄ հազարավոր ֆայլեր՝ սկսած նախարարական գագաթնաժողովի ճեպազրույցներից մինչև դեսպանների միջև գաղտնի հանդիպումների ամփոփագրեր։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ