
ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, ընդդիմադիրները՝ պատերազմի․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․
- ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, իսկ ընդդիմադիրները պատերազմի կուսակցությունից են։
- Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք ասում Արցախ։
- Չի եղել դեպք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խոսեն միայն խաղաղության մասին։ Մենք պետք է վախենանք խաղաղությունը ձեռքներիցս բաց թողնելուց։
- Աղդամի ֆոնին նկարվելով՝ սխալ եմ արել, եղել եմ նույն ձեր տրամանաբանության մեջ, ոչմիթիզականի տրամաբանության մեջ եմ եղել։
- Lա՞վ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պիտի մեր երեխաները զոհվեն։ Վա՞տ ա դա, ես կարծում եմ՝ լավ է։
- Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը՝ ՔՊ-ն, խաղաղության կուսակցություն է, իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարները, դրանք պատերազմի կուսակցություն են։ Հիմա իրողությունը դա է։
- Հեծանիվ չեմ հորինում․ այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և այո, 2026 թվականի ընտրություններում ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի միջև։
- Փաշինյանին «Ալիևի տասովշիկ» ասողները սխալ են անում, գլուխները պատով են տալիս:


