24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի, Ադրբեջանի և արաբական ռեժիմներն օրինականացնում են ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ․ WSWS

Թուրքիայի, Ադրբեջանի և արաբական ռեժիմներն օրինականացնում են ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ․ WSWS

Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին գործերի նախարարները մարտի 18-ին Ռիադում անցկացրել են գագաթնաժողով՝ «Արաբական և իսլամական երկրների խմբի արտաքին գործերի նախարարների խորհրդակցական նախարարական հանդիպում իրանական ագրեսիայի վերաբերյալ» խորագրով, և դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված Իրանին․ գրել է World Socialist Web Site-ը (WSWS)։

Հանդիպման եզրափակիչ հայտարարությունում նախարարները «հաստատել են իրենց դատապարտումն» արաբական երկրներում ԱՄՆ թիրախների վրա Իրանի հարձակումների վերաբերյալ՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, և հայտարարել, որ «նման հարձակումները չեն կարող արդարացվել որևէ պատրվակով կամ որևէ ձևով»։

Ըստ հոդվածի՝ ճշմարտությունը խեղաթյուրող հայտարարության մեջ կոչ էր արվում Իրանին հարգել «միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և բարիդրացիության սկզբունքները» և վերջ դնել «էսկալացիային»։ Նախարարները հայտարարել են, որ կձեռնարկեն «անհրաժեշտ օրինական միջոցներ … իրենց տարածքների վրա իրանական նողկալի հարձակումները դադարեցնելու համար»։

«Այս ամոթալի հայտարարությունը, որը վկայում է տարածաշրջանում իմպերիալիստական ռեժիմների ռեակցիոն բնույթի մասին, ոչ միայն չի դատապարտում Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող անօրինական, չհրահրված իմպերիալիստական պատերազմը, այլև նույնիսկ չի հիշատակում ագրեսորին անունով և փոխարենը մեղադրում է Իրանին։ Այս հայտարարությունը քաղաքական արդարացում և ակտիվ աջակցություն է տրամադրում Թրամփի վարչակազմին, որը հանցավոր սպառնալիքներ է հնչեցնում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ և պատրաստվում է ցամաքային գործողության՝ որպես պատրվակ օգտագործելով Հորմուզի նեղուցի փակումը։

Թույլ տալով Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց ռազմական բազաները և օդային տարածքն՝ այս ռեժիմները նպաստել և խրախուսել են տասնյակ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների սպանությանը, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների և դպրոցների ռմբակոծությանը և ավելի քան 1000 քաղաքացիական անձանց սպանությունը, որոնցից առնվազն 210-ը երեխաներ էին», – գրել է կայքը։

Ինչպես նշվել է, Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումից հետո ԱՄՆ 26 նահանգներում Asal Research-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ մասնակիցների 96 տոկոսը չի աջակցել պատերազմին։ Areda Survey-ի՝ «կա՞ արդյոք օրինական պատճառ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի համար» հարցին հարցվածների 94.7 տոկոսը պատասխանել է ՝ «ո՛չ»։

Հավելվել է նաև, որ Թուրքական բուրժուազիան վախենում է, որ պատերազմի սրացումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կներքաշի հակամարտության հորձանուտի մեջ, կհանգեցնի միգրացիայի նոր ալիքի, ավելի կմեծացնի իր մրցակից Իսրայելի ազդեցությունը և կհանգեցնի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված քրդական ազգայնական ուժերի անջատողական նախաձեռնություններին Իրանում և Թուրքիայում: Հետևաբար, Անկարան շարունակում է կոչ անել լուծում գտնել բանակցությունների միջոցով։

Այնուամենայնիվ, պատերազմի սրմանն Անկարայի արձագանքն ավելի ու ավելի է համապատասխանում ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությանը:

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026