24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին

Ռուսաստանը պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին

ԱՄՆ-Իրան բանակցությունները բավականին հաջող էին ընթանում մինչև ռազմական գործողությունների սկսվելը. նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հայտարարել է, որ Թեհրանը փաստացի հաստատել է խաղաղ բանակցությունների հարցում իր պատրաստակամությունը և բաց է դրանք շարունակելու համար, մինչև ռազմական գործողությունների սկսվելը։
«Այս բանակցությունները բավականին հաջող էին ընթանում», – լրագրողներին հայտնել է Պեսկովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին և իր գնահատականները փոխանցում է Թեհրանին․ գրում է РИА Новости գործակալությունը։

«Մենք նույնպես պատրաստ ենք միանալ միջնորդական ջանքերին։ Այժմ մենք քննարկում ենք այս բոլոր հարցերը, և, իհարկե, մեր գնահատականներն ու զարգացող տեսակետները փոխանցում ենք ինչպես իրանցիներին, այնպես էլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետություններին», – նշել է Լավրովը։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026