24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մեծ փախուստ». շները փախչում են չինական մսի գործարանից

«Մեծ փախուստ». շները փախչում են չինական մսի գործարանից

Յոթ շներ գրավել են միլիոնավոր մարդկանց սրտերը՝ Չինաստանում մսի գործարանից փախուստի դիմելուց և միասին 10 մղոնանոց ճանապարհորդություն սկսելուց հետո գրում է Daily Mail-ը։

Համացանցում մեծ տարածում գտած կադրերում երևում են Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքի մայրուղով վազող տարբեր ցեղատեսակների շներ. նրանք շրջապատել են վիրավոր գերմանական հովվաշանը, իսկ հոտն առաջնորդող կորգին անընդհատ հետ է նայում՝ համոզվելու համար, որ խմբից ոչ ոք հետ չի մնացել։

«Նրանք նման են դժբախտության մեջ գտնվող փոքրիկ եղբայրների խմբի, որոնք շարժվում են համախմբված ոչնչով նման չեն թափառող շների», – չինական Dahe Daily լրատվամիջոցին ասել է տեսանյութը նկարահանած անձը։

Տեղական Bitter Coffee Stray Dog Base կազմակերպությունից հայտնել են, որ կենդանիները նույն գյուղից են և, հավանաբար, ամուր կապեր են հաստատել միմյանց հետ:

Շներին հետևելու և տուն վերադարձնելու համար ուղարկված կամավորներից մեկն ասում է, որ կենդանիներին գողացել էին շան մսի խանութի տերերը։ Նա հավելել է, որ հնարավոր է՝ շները փախել են իրենց տեղափոխող բեռնատարից։

Հյուսիսային Չինաստանում դեռևս գործում են շան միս մատուցող որոշ ռեստորաններ։ Երկար ու դժվար ձմեռների ընթացքում որոշ տեղացիներ նախընտրում են շան միս ուտել։ Չինաստանի օրենսդրությունը բացահայտորեն չի արգելում շան մսի օգտագործումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026