
Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք
Մարտի 24-ին` ժամը 14:10-ին, ՀՀ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ․ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


