24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանն Իրանի դեսպանին անցանկալի անձ է ճանաչել՝ նրան մինչև կիրակի երկիրը լքելու ժամանակ տալով

Լիբանանն Իրանի դեսպանին անցանկալի անձ է ճանաչել՝ նրան մինչև կիրակի երկիրը լքելու ժամանակ տալով

Լիբանանն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անձ (persona non grata)՝ նրան մինչև կիրակի երկիրը լքելու ժամանակ տալով․ գրում է The Jerusalem Post-ը։

Շեյբանին այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարին և դեռ չէր ներկայացրել իր հավատարմագիրը․ նա նույն պաշտոնն զբաղեցրել է դեռևս 2000-ականներին։

Որոշումը կայացվել է լիբանանցի պաշտոնյաների և տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների միջև մեկ շաբաթ տևած հանդիպումներից հետո։ Հանդիպումներին մասնակցած ղեկավարներից շատերի երկրները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ժամանակ ենթարկվել են Իրանի հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներին։

Անցյալ շաբաթ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն իր համերաշխությունն էր հայտնել Քուվեյթին և Արաբական Միացյալ Էմիրություններին այդ երկրներում «Հեզբոլլահի» բջիջների հայտնաբերումից հետո՝ ասելով, որ մարտի 2-ից Լիբանանում արգելված են խմբավորման բոլոր ռազմական և անվտանգային զորավարժությունները։

Միևնույն ժամանակ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին՝ նշելով, որ Թեհրանը խախտել է երկու երկրների միջև դիվանագիտական նորմերն ու ընդունված գործելակերպը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026