
Իշխանական քարոզչամեքենան ատելության վրա է կառուցում հարաբերությունները ժողովրդի հետ․ Արցախի նախկին պետնախարար
Ահա թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան ստի ու ատելության վրա կառուցում իր հարաբերությունները ժողովրդի հետ․ գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իշխանական որոշ լրատվամիջոցներ ու էջեր ակտիվորեն տարածում են բացարձակապես կեղծ պնդումներ, թե իբր մարտի 22-ի մետրոյի հայտնի միջադեպի ժամանակ արցախցի կինն ասել է «Թքած ունեմ էս Հայաստանի վրա, ինձ Հայաստանը պետք չէ»: Եվ սա այն դեպքում, որ նա հակառակն է ասել՝ Հայաստանն ընդունելով որպես հայրենիք»,- նշել է նա։
Սիվիլնեթի փաստերի ստուգման նյութը՝ հղմամբ:


