
Փարիզի Ռոտշիլդների բանկում խուզարկություն է անցկացվել Էփշտեյնի հետ կապված հետաքննության շրջանակում
Փարիզում գտնվող Ռոտշիլդների բանկում խուզարկություն է անցկացվել ամերիկացի սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված հետաքննության շրջանակում․ հայտնում է RT-ն։
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ գործը վերաբերում է դիվանագետ Ֆաբրիս Էյդանին։ Նա հիշատակվում է սկանդալային ամերիկացուն պատկանող ավելի քան 200 ֆայլերում։
Reuters-ը հայտնել է, որ դիվանագետը կասկածվում է Էփշտեյնին ՄԱԿ-ի փաստաթղթեր փոխանցելու համար։
Էյդանը Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում միջին օղակի դիվանագետ էր։ Նա նաև աշխատել է բանկի գրասենյակում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Engie էներգետիկ ընկերություն։ Նրան այնտեղից ազատել են ֆինանսիստի հետ նրա կապերի բացահայտումից հետո։


