24 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան

Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան

Ժողովուրդը շատ լավ գիտի, որ Փաշինյանը տգետ, ապաշնորհ ու անպիտան ղեկավար է․ Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ժողովուրդը դա ամեն օր տեսնում է, բայց մի բանի համար է նրան հանդուրժում՝ «խաղաղության» համար: Նա ժողովրդին սպառնում է, իբր եթե ինքը Հայաստանը չղեկավարի, պատերազմ է լինելու:

Այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը՝ իր թիմը համարելով «խաղաղության կուսակցություն»։

Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ «խաղաղության կուսակցություն» եզրույթը հանրային բանավեճի մեջ մտցրել է Տեր-Պետրոսյանը, երբ իր հրաժարականի տեքստում ասել է, որ «Խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»։

Ու հիմա Փաշինյանը որոշել է ոչ միայն խաղաղության թեման սեփականաշնորհել, այլ նաև՝ «խաղաղության կուսակցություն» անվանումը։

Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության:

44-օրյա պատերազմը քո քաղաքականության մարմնավորումն է։ 2022 թվականի բախումները քո քաղաքականության մարմնավորումն են։ Արցախի էթնիկ զտումը քո քաղաքականության մարմնավորումն է։ Պատերազմի վտանգը Հայաստանի վրա կախված պահելը քո քաղաքականության մարմնավորումն է:

Ավելի մեծ պատերազմի կուսակցություն, քան դու ես, դեռ չի եղել։

Մենք եղել ենք, շարունակում ենք մնալ և լինելու ենք իրական Խաղաղության Կուսակցություն, որովհետև մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղաղություն բերել։

Դուք խաղաղության կուսակցություն չեք։ Դուք պատերազմի և նվաստացման կուսակցության ամենադաժան մարմնավորումն եք»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026