
Մենք հաղթել ենք Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Նրա խոսքով՝ Իրանն արդեն ընդունել է ամերիկյան կողմի հիմնական պահանջը, այն է՝ երբեք չունենալ միջուկային զենք․ գրում է Al Jazeera-ն:
«Կարծում եմ՝ մենք կավարտենք պատերազմը, բայց չեմ կարող վստահաբար ասել։ Չէի ցանկանա ասել սա, բայց մենք հաղթել ենք պատերազմը», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:
Թրամփը նաև կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ի մյուս նպատակը՝ Իրանում ռեժիմի փոփոխությունը, նույնպես իրականացել է, քանի որ Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությունն այլևս «չի վերահսկում իրավիճակը»։


